2022-04-29 10:17
Լրատվական գործակալություններ
Զելենսկի․ Պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել Ազովստալից» մարդկանց տարհանման շուրջ
Ուկրաինան պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Մարիուպոլի «Ազովստալի» տարածքից մարդկանց տարհանման շուրջ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան պատրաստ է անհապաղ սկսել Մարիուպոլից մարդկանց տարհանման շուրջ բանակցությունները և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը»,- ասել է Զելենսկին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: