2022-04-29 11:39
Լրատվական գործակալություններ
7 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 865
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 7-ով և դարձել 422 865: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 522 մարդ (-217), կատարվել է 3 048 431 թեստավորում (+3 177), առողջացել են վարակվածներից 411 038-ը (+224): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը մնացել է նույնը` 8 622, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։