«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ Է ՄԵԿՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ. ԱՇՈՏԻԿԻՆ` ԻՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱԳՈՒԿԱՊՈՎ, ՏԵՍԵԼ ԵՆ ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆՈՒՄ ՇՐՋԵԼԻՍ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։
Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղևորությանը, պարզվում է, մասնակցել է նաև Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաև ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։
Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաև հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երևի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»։