Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱՐԱՏԻՎՆ Է
Հենց Բաքվում կայացած միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «Հայաստանը կորցրել է իր նպատակը․․․ Մեր նպատակը ոչ միայն Ղարաբաղը վերադարձնելն էր, այլև մեր անկախության ամրապնդումը, որին հասել ենք․․․ Հայաստանն իր համար պետք է նոր նպատակ գտնի: Կարծում եմ՝ նպատակը պետք է լինի խաղաղությունը»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Telegram-ի իր ալիքում գրում է.
«Իր գործի առաջին մասում Ալիևը որոշ չափով իրավացի է, Նիկոլայի խելահեղ ու դավաճանական քաղաքականության պատճառով մենք, որպես պետություն, իսկապես շատ բան ենք կորցրել, այդ թվում՝ բարոյական և արժեքային կողմնորոշումները։
Ինչ վերաբերում է «խաղաղություն» կոչվածին, ապա Ալիևը բացահայտ ասում է, որ երկրի ներսում Նիկոլի կողմից քարոզվող կապիտուլյացիոն օրակարգն իրականում ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պետական նարատիվ»,- ընդգծում է Արմեն Աշոտյանը։