«Վինետկա» ու թուրքական ֆեսեր. բերման են ենթարկում «STOP Նիկոլ» ակցիայի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակցիայի կազմակերպիչներն ի սկզբանե ծրագրել էին այդ խորհրդանշական իրերը դնել կառավարւթյան շենքի գլխավոր մոտքի մոտ, բայց ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից Հանրապետության հրապարակ տանող հատվածում փակեցին հրապարակ տանող ճանապարհը։

 

«STOP Նիկոլ» ակցիայի կազմակերպիչներն ու նրանց միացած ցուցրարները ՀՀ կառավարության շենքի մոտ տեղադրեցին «Վինետկա Deftery» գրությամբ ու թուրքական խորհրդանիշ կիսալուսնի պատկերով ցուցանակ։

Բացի այդ, նրանք իրենց հետ նաև թուրքական ազգային գլխանոցներ` ֆեսեր էին բերել, որոնք ևս թափեցին կառավարության շենքի պատի տակ։

Նշենք, որ ակցիայի կազմակերպիչներն ի սկզբանե ծրագրել էին այդ խորհրդանշական ակցիան իրականացնել կառավարության շենքի գլխավոր մոտքի մոտ, բայց ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից Հանրապետության հրապարակ տանող հատվածում կենդանի պատ կազմելով, ցուցարարներին թույլ չտվեցին հասնել մուտքին` մեկնաբանելով, որ ճանապարհը փակել են հրապարակում իրականացվող միջոցառման պատճառով։

«Միջոցառում է իրականացվում։ Այս պահին չեք կարող մտնել»,– ասաց ոստիկանական խմբի ղեկավարը։

Դրանից հետո ցուցարարները ստիպված եղան խորհրդանշական «վինետկան» ու թուրքական ֆեսերը դնել կառավարության շենքի պատի տակ` ծառայողական մուտքի հարևանությամբ։

«Այստեղ ենք դնում, որ բոլորը տեսնեն, որ Նիկոլն ավարտել է»,– ասաց ցուցարարը` բացելով «վինետկան» ու դնելով գետնին։

Դրանում Նիկոլ Փաշինյանի լուսանկարից բացի փակցված էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ, Սորոսի ու այլոց լուսանկարները։

Այս պահին ոստիկանները նետվել են ցուցարարների շարքերի մեջ ու բերման են ենթարկում ակցիայի առավել ակտիվ անդամներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։