2022-04-29 13:11
Լրատվական գործակալություններ
Սաղաթելյան․ Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ
Այսօր ժամը 18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,- նշել է նա, տեղեկացնում է Verelq.am-ը: