2022-04-29 14:10
Լրատվական գործակալություններ
«STOP Նիկոլ». Երևանում ավտոերթ է անցկացվում
Երևանի Հանրապետության հրապարակի երթևեկությունը մի քանի րոպեով կաթվածահար եղավ։ Ոստիկանները փակել էին երթևեկելի հատվածը` «STOP Նիկոլ» շարժման մասնակիցներին թույլ չտալով առաջ շարժվել։
Արդյունքում հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տասնյակ մեքենաներ կուտակվեցին։
Րոպեներ անց ոստիկանները ստիպված եղան բացել ճանապարհը` ակցիայի մասնակիցներին թույլ տալով շարունակել երթը։
Հրապարակից ակցիայի ավտոմեքենաներն Արցախի ու Հայաստանի դրոշներով ընթացան դեպի Տիգրան Մեծի, այնտեղից էլ` Արշակունյաց պողոտա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։