2022-04-30 10:52
Լրատվական գործակալություններ
Լավրովը նշել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների ավարտի ժամկետները
ՌԴ-ի Զինված ուժերի հատուկ ռազմական գործողություններն Ուկրաինայում կավարտվեն նախանշված նպատակներին հասնելուն պես: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պատասխանելով Al Arabiya հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե արդյոք կավարտվի ռազմական գործողությունը մինչև մայիսի 9-ը, Լավրովը նշել է, որ պետք է հասնել հատուկ գործողությունների նպատակներին:
Լավրովը նաև հիշեցրել է Արևմուտքին, որ ցանկացած զենք կամ սպառազինման մատակարարում Ուկրաինա օրինական թիրախ կլինի ռուսական հարվածների համար:
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածվեն Ղրիմի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի վրա, փոխանցում է «Ինտերֆաքսը», տեղեկացնում է News.am-ը: