2 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 867

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 2-ով և դարձել 422 867: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 512 մարդ (-10), կատարվել է 3 051 264 թեստավորում (+2 833), առողջացել են վարակվածներից 411 050-ը (+12): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը մնացել է նույնը` 8 622, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։