Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԱՅՆՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ Է, ՈՐ ՆՐԱ ՀՐԱՀԱՆԳՈՎ ՀՀԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Այդ արարածն այնքան վախեցած է, որ առավոտյան նրա հրահանգով բերման են ենթարկվել Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվիստները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության երիտասարդական կազմակերպությունից յոթ երիտասարդներ գտնվում են ոստիկանության Էրեբունու բաժնում։
Արմեն Աշոտյանը նշեց, որ ոստիկաններն ապօրինի կանգնեցրել են նրանց ավտոմեքենաները, ապօրինի բերման են ենթարկել, խոչընդոտել այդ մարդկանց ազատ տեղաշարժը։
«Նիկոլն այնքան վախեցած է այս իրավիճակից, որ տխրում և սկսում է դողալ նույնիսկ սեփական խրտվիլակները տեսնելիս: Երևի գիտեք, որ այսօր քաղաքի տարբեր հատվածներում առավոտյան աղբարկղերի մոտ հայտնաբերվել և լուսանկարվել են Նիկոլի խրտվիլակները, քանի որ այսօր շաբաթօրյակ է, իսկ շաբաթօրյակն անցկացվում է ոչ միայն կենցաղային, այլև քաղաքական աղբից ազատվելու համար»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։