2022-05-01 12:30
Լրատվական գործակալություններ
4 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 871
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 4-ով և դարձել 422 871: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1081 մարդ (-431), կատարվել է 3 053 893 թեստավորում (+2 629), առողջացել են վարակվածներից 411 485-ը (+435): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը մնացել է նույնը` 8 622, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։