«Դիմադրության» շարժման անդամները 4 տարբեր մարզերից երթով հասնում են Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից, Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով մեկնարկած երթը հասնում է Երևանի մատույցներ:

 

Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երթով կշարժվեն Երևանի Ֆրանսիայի հարապարակ, որտեղ էլ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաքը, տեղեկացնում է News.am-ը: