2022-05-01 16:32
Լրատվական գործակալություններ
0
«ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԹԵՐԸ ՀԱՍԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից, Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով մեկնարկած երթը հասել է Երևանի Ֆրանսիայի հրապարակ:
Երեվանի մուտքից երթի մասնակիցներին են միացել մեծ թվով քաղաքացիներ, Սարդարապատի ուղղությամբ եկող խմբին է միացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որդու, դստեր և թոռների հետ:
Երթը և հանրահավաքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր:
Այսօր` մայիսի 1-ին, 16:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները և այլ ուժեր: