2022-05-01 16:39
Լրատվական գործակալություններ
ՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները և երթի մյուս մասնակիցները «Stop Նիկոլ» ցուցապաստառով Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից հասան Ֆրանսիայի հրապարակ։
Նրանք վանկարկում էին «Հայե՛ր, միացե՛ք», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հնչում է «Նժդեհի երգը», քաղաքացիները` ի նշան աջակցության, պատուհաններից ծափահարում ու ողջունում են երթի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։