Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և իրավախախտների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կիրակի անցկացվող մայիսմեկյան ցույցերի ժամանակ՝ ցրելու համար սև հանդերձանքով իրավախախտներին, որոնք կողոպտում էին կոմերցիոն տարածքները, հայտնում է Reuters-ը:

 


Հազարավոր մարդիկ միացել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացված մայիսմեկյան ցույցերին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը և հրաժարվել թոշակի տարիքը բարձրացնելու ծրագրից:

Ցույցերը մեծամասամբ խաղաղ են անցել, սակայն Փարիզում բռնության ալիք է բարձրացել, որից հետո ոստիկանությունը 29 մարդու է բերման ենթարկել, ինչպես հայտնել է երկրի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը:

Կարգազանցները թալանել են McDonald's-ի ռեստորաններից մեկը և մի քանի շինություն են ավերել՝ կոտրելով ապակիներն ու հրդեհելով աղբամանները, տեղեկացնում է News.am: