2022-05-02 09:30
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյան. Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի
Ուշադրություն մի դարձրեք այն հայտարարությունների վրա, թե միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի: Այս մասին Ֆրանսիայի հրապակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի: Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարությունների վրա», - ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: