Երևանում բերման է ենթարկվել 125 քաղաքացի. անհնազանդության ակցիաները շարունակվում են

Այսօր առավոտից 9։40-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 125 մասնակիցներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։