Շոլցը` ՌԴ-ից ածխի ու նավթի մատակարարումները դադարեցնելու ժամկետների մասին

Եվրոմիությունն ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին The Indian Express-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում անընդունելի են, ուստի Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն անհրաժեշտ է՝ չնայած ԵՄ որոշ երկրներում տնտեսական ծախսերին: