2022-05-02 20:00
Լրատվական գործակալություններ
Շտապ ամրացվում են ԱԺ դարպասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԱԺ ամրացվում են դարպասները։ NEWS.am-ը փորձեց տեղում պարզել` ի՞նչ աշխատանքներ են ընթանում, բայց ոստիկանության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողի աշխատանքին, ասելով` սա հատուկ պահպանման տարածք է, այստեղ չի թույլատրվում տեսանկարահանել։
Ավելի ուշ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է.
«Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2018 թ. հոկտեմբերի 3֊ին Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր հանրության համար բացել ԱԺ դարպասները։