«Փաստ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

«Փաստ» թերթը գրում է. «Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել: Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպական է, որ միշտ էլ աչքի է ընկել իր «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդամենը մեկ ժամ անց ՔՊ խմբակցության մոտ 40 պատգամավոր պատրաստ է ընտրել ընդդիմության առաջարկած թեկնածուին: Երեկ էլ մեր քպական աղբյուրը փոխանցեց, որ հանրահավաքի և ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով քպականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ»։

Aysor.am