Ակցիայի մասնակցիները մտան ԵՊՀ
Բողոքի ակցիա անող երիտասարները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, մտան ԵՊՀ ժուռնալիստիկայի մասնաշենք։
Նշենք, որ լսարանների մեծ մասը դատարկ էր։ Սաղաթելյանը, դիմելով լսարաններից մեկում նստած ուսանողներին, կոչ արեց միանալ իրենց։ Նա հիշեցրեց, որ նրանց ընկերներից շատերը զոհվել են ազատ ու անկախ Արցախ ունենալու համար։
Ի դեպ, գրատախտակներից մեկի վրա գրված էր «Զարթնիր, լաո» և «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի մասնակիցները դուրս եկան շենքից, քանի որ, ինչպես ասացինք, լսարանների մեծ մասը դատարկ էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները շարունակում են քայլերթը։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.
-
2024-05-28 19:32
Представители наблюдательной миссии ЕС в Армении и посол Румынии в Ереване Корнел Ионеску посетили аэропорт Капана, а также общины Мегри и Агарак Сюникской области. Об этом сообщается в микроблоге наблюдательной миссии в соцсети X, передает Sputnik Армения.
-
2024-05-28 19:30
Католикос Великого Дома Киликийского Арам I строго осудил инцидент с запретом на вход в мемориальный комплекс Католикоса Всех армян Гарегина II. Об этом говорится в заявлении Дома Киликийского, передает Sputnik Армения.