2022-05-03 13:34
Լրատվական գործակալություններ
«Սիլվայի գործով» նիստ տեղի կունենա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ։
Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստերը չէին կայացել ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու համար Արմեն Գևորգյանի Ստրասբուրգ մեկնելու հետ կապված։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը փորձել էր միջնորդություն ներկայացնել, բայց դատարանը նրան այդպիսի հնարավորություն չէր տվել։ Ի նշան բողոքի՝ փաստաբանը հեռացել էր նիստերի դահլիճից, տեղեկացնում է News.am-ը։