Հայաստանի մի շարք քաղաքներում իրականացվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ

Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, քիչ առաջ այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ փակ են Երևան-Սևան և Երևան-Արարատ ճանապարհները։

Սաղաթելյանի խոսքով՝ ակցիաները կդադարեցվեն 16.00-ին, որից հետո 19.00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը, տեղեկացնում է Aysor.am։