2022-05-03 17:03
Լրատվական գործակալություններ
Վալերի Բուայե․ Հայաստան ենք մեկնում Սենատի խմբի հետ
Երբ ինձ ընտրեցին սենատոր, ես խոստացա շարունակել պայքարը հանուն Հայաստանի, հանուն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու և հանուն Արցախի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն:
«Քանի դեռ հայերը սարսափելի չարագործությունների զոհ են, ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունը:
Այսօր Հայաստան ենք մեկնում Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի հետ՝ Ժիլբեր Լյուկ Դևինազ, Բրիջիտ Դեվեզա, Ժոել Գերրիո և Պյեռ Ուզուլիաս»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: