Վայքում քաղաքացիները ևս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Վայքում քաղաքացիները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ինչպես Հանրապետության մի շարք քաղաքներում, այստեղ նույնպես քաղաքացիները փակել են ճանապարհներ։ Վայքում հնչում էին Արցախին նվիրված հայրենասիրական երգեր:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Բացի այդ, այսօր ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: