«ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
Հանրահավաքին է միացել նաև երգչուհի Սիրուշոն։ Ավելի վաղ նա ասել էր, որ հանրահավաքի մասնակիցների հետ երգելու է, բայց այս անգամ ոչ բեմից։
Նշենք, որ Երևանում երեկ և այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել. փակվել են մի շարք փողոցներ:
Երկու օր առաջ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները, և երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: