2022-05-04 11:30
Լրատվական գործակալություններ
Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Կիևյան կամուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Կիևյան կամուրջը։ Տեղում բեռնատարներ են, բետոնխառնիչ մեքենաներ։
«Մենք չենք ուզում, որ երկիրը հանձնեն թուրքերին և ադրբեջանցիներին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ոստիկանները փորձեցին գործի գցել մեքենաները, սակայն չստացվեց, քանի որ վարորդները բանալիները տարել էին։
Իրավիճակը լարվեց, քանի որ մեծ թվով ոստիկաններ եկան այստեղ և բերման ենթարկեցին կամուրջը փակած քաղաքացիներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։