«Իրավունք». ՄԱՆԴԱՏՆԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք նոր ու հին քաղաքական ուժեր արդեն իսկ սկսել են լրջորեն պատրաստվել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քաղաքական կուլիսներում վստահ են: Նաև համոզված, որ անցումային կառավարությունն էլ երկար կյանք չի ունենա:

Հետևապես, աշնանը համապետական ընտրություններն անխուսափելի են: Այնպես որ, այս տարի աշնանը ոչ թե ճտերը, այլ մանդատները կհաշվեն»:

News.am