ԱԺ «Հայաստան»-ի և «Պատիվո ունեմ»-ի որոշ պատգամավորներ ուղևորվեցին ԱԺ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ պատգամավորներն ուղևորվեցին Ազգային ժողով: Նշենք, որ քիչ անց տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխանը, ինչը նշանակում է, որ խորհրդարան է գալու նաև Նիկոլ Փաշինյանը:

 


Նշենք, որ այս պահին սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները երկու շարքով փակել են Դեմիրճյան փողոցը: Նրանք միայն Դեմիրճյան փողոցի բնակիչներին են թույլ տալիսներս ու դուրս անել, եթե ցույց են տալիս անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր: Ոստիկանական այդ շղթայի հետևում 100-ից ավելի ոստիկաններ են ու ոստիկանական մեքենաներ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ բակում տեղադրվել են են լուսաձայնային նռնակներ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 1530-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։