2022-05-04 17:43
Սեփ․Տեղ․
0
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՄԵՌԵԼ, ՈՐ ԴՈՒ ԵՐԿԻՐԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԴԻՇՈՎԻ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՐՔԵՍ ԱԺ- ՈՒՄ
Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք. կմ Հայրենիք ես հանձնել:
Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:
Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:
Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:
Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ- ում:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ