Գեղամ Մանուկյան․ Փաշինյանը մեկ գիշերվա մեջ ստորագրելու է հրաժարականի պահանջը

Լինենք ուժեղ, ավելի միանանք, ավելի հզորանանք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա վստահություն հայտնեց՝ Փաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը։

«Սրանք մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականի պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է։ Պետք է ուղղակի ավելի հզորանանք, պետք է ամբողջ Հայաստանը զգա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա», - ասաց Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է Aysor.am։