«Դուն թուրքերից ոչ մի բանով տարբեր չես, Նիկոլ». Համբիկ Սասունյանն ազատ արձակվեց
Ժամեր առաջ բերման ենթարկված Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքը։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո Սասունյանն պատմեց, որ ինքը պարզապես քայլում էր և երբ տեսել է` ինչպես են ձերբակալում ակցիայի մասնակից տղաներին և աղջիկներին, մոտեցել, ասել է` ինչու եք ձերբակալում։
«2 հոգի ինձ բռնեցին և վայրիորեն մեքենայի մեջ դրին, գլուխս էլ մեքենային խփեցին։ Հուսախաբ եմ մեր երկրի ոստիկանության վարմունքով, հայ են, բայց այդպես են վարվում մեր ժողովրդի հետ։ Նիկոլը, ըստ երևույթին նման հրահանգ է տվել։ Եվ ես ասում եմ` Նիկոլ հազար ամոթ քեզ, 4 տարի առաջ դու այսպես իշխանության եկար և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս մարդիկ ակցիա անեն։ Ես թքեմ քո երեսին, դու թուրքերից ոչ մի բանով տարբեր չես, դուն դավաճան շուն ես»,–ասաց Սասունյանը։
Նա հավելեց, որ Փաշինյանը Ալիևի հետ սուրճ է խմում, բայց վախենում է առանց թիկնապահների իր ժողովրդի հետ շփվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։