Իշխան Սաղաթելյան․ Ժամը 12.00-ից պարալիզացնելու ենք ողջ Երևանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դիմադրություն» շարժումն այսօր արդեն հինգերորդ օրն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։

 


Երեկ երեկոյան տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԽ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնևմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարեց նա։

Հանրահավաքից առաջ շարժման մասնակիցները երթ էին արել Երևանի կենտրոնական փողոցներում։ Երթին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու, տեղեկացնում է News.am։