2018-ին Տեր-Պետրոսյանի գաղափարակիրները եկան իշխանության և հանձնեցին Արցախի 72 տոկոսը

2018-ին Տեր-Պետրոսյանի գաղափարակիրները եկան իշխանության և հանձնեցին Արցախի 72 տոկոսը։ Այս մասին մայիսի 5-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է նույն խոսքերը 1998թ «Սերգո ջան, լավ չենք ապրելու մինչև Ղարաբաղը չհանձնենք»:

Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ մեկ այլ իշխանություն եկավ, մենք 20 տարի չզիջեցինք, Հայաստանն ու Արցախը զարգացան առանց զիջելու։

Ժամանակն է, որ այս իշխանությունը հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկվել: Ուստի ոչ ոք, այդ թվում՝ դուք և Նիկոլը, մեզ ոչինչ չեք կարող պարտադրել։ Պարո՛ն Տեր-Պետրոսյան, ազգի համար աղետալի պատուհասի հետ, ինչպես Դուք էիք ասում, մենք նույն սեղանի շուրջ քննարկելու բան չունենք։ Նրա հետ նույն օրակարգն ունենք՝ շուտափույթ խաղաղ հրաժարական»,-ընդգծեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am։