«Հրապարակ»․ ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից։ Լուրը գրում է «Հրապարակ» թերթը` հավելելով, որ այն պաշտոնապես ճշտել չի հաջողվել։
Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարության կազմում մեղադրյալ կա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, և դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու մեղադրյալ-նախարարի պաշտոնավարումը, բայց տևական ժամանակ է՝ պատասխան չեն ստացել։
«Խանումյանին պաշտոնում պահողն իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն է, սակայն Խանումյանին ոչ թե իր «զեմլյակը» լինելու համար է հովանավորում, այլ այն պատճառով, որ սորոսական համարվող շրջանակները վերջինիս հովանավորում են»,–գրում է «Հրապարակը»։
Թերթի տվյալներով` լուրեր են շրջանառվում, որ նախարարի պաշտոնից հանելուց հետո Արայիկ Հարությունյանը Խանումյանին մոտ օրերս նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ «ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ Հայկ Խանումյանն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2020թ–ի դեկտեմբերին։