«Ժողովուրդ». ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ, ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ, ՀԵՏԵՎԵԼ Է ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետևել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում:

Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը ևս չի բավարարվել»։

Aysor.am