2022-05-08 10:29
Լրատվական գործակալություններ
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց և վերաբացվեց
Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տևած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։
Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ և բազմաթիվ այլ հյուրեր։
Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։
Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետևանքով, տեղեկացնում է News.am-ը։