2022-05-08 13:54
Լրատվական գործակալություններ
Պուտինը Հայաստանի և մի շարք երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առաջնորդներին Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ղեկավարներին և քաղաքացիներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: