2022-05-08 17:21
Լրատվական գործակալություններ
Մարին Լե Պենը դեռևս հույս ունի հաղթանակ տանել Մակրոնի դեմ խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լե Պենը նախագահական ընտրություններում կրած պարտությունից շաբաթներ անց կիրակի վերադարձել է նախընտրական պայքարին՝ իրեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածու հայտարարելով, հաղորդում է Reuters-ը:
«Հուսով եմ, որ ուժեղ ներկայություն կապահովենք խորհրդարնում, որպեսզի նորից գլխավորենք պայքարը սոցիալական քաղաքականության դեմ, որը ցանկանում է սահմանել Էմանուել Մակրոնը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջադրվելու է Պա դե Կալեի իր ընտրատարածքում:
Լե Պենը ելույթով է հանդես եկել Էնեն-Բոմոն քաղաք կատարած այցի ժամանակ, որը նվիրված էր Հաղթանակի օրվան: Լե Պենն իրեն հայտարարել է կենտրոնամետ նախագահի գլխավոր մրցակից, տեղեկացնում է News.am-ը: