Դատարանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ

Դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ՄԵՐԺԵՑ!!

Հիշեցնեմ, որ խոսքը գնում էր հավաքի մասնակցելու դեպքի մասին. վարույթն իրականացնող մարմինը հավաքին մասնակցելը դիտարկում է որպես խուլիգանություն՝ պատճառաբանելով, որ դրա արդյունքում խախտվում է հավաքին չմասնակցողների իրավունքները»,- գրել է նա, տեղեկացնում է News.am: