Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՀԱՂԹԱԿԱԿՆԵՐՆ ԱՎԻՐԱԾ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍԸ ՈՒՂՂԵՐՁ Է ՀՂՈՒՄ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՉԱՐԱՇԱՀԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՅՍԵՐԸ
Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար:
Որևէ ոլորտում, մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:
Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը` կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:
Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ