2022-05-09 11:42
Լրատվական գործակալություններ
Բալասանյան․ 44-օրյա պատերազմը և աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն
2020 թվականի պատերազմն ու դրա աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը, պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։ Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով»,–ասվում է Բալասանյանի ուղերձում։
Նա իր վստահությունն է հայտնել, թե ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին։
Sputnik Արմենիա