2022-05-09 16:18
Լրատվական գործակալություններ
Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակվել են՝ Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս։ Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։
Դեսպանի, նրա կնոջ և նրանց ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի րոպե անց շրջապատել են դիվանագետներին ու օգնել նստել մեքենան։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեսպանին շրջապատել է ագրեսիվ ամբոխը, որն այդտեղ էր եկել՝ Ուկրաինայի դրոշներով, կարմիր ներկված սավաններով և հակառուսական կարգախոսներով:
«Փաստինֆո»