2022-05-10 11:56
Լրատվական գործակալություններ
Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ»,- հայտնել է Վանեցյանը։
Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան-Բաշինջաղյան-Աբելյան-Շինարարներ-Արզումանյան-Հալաբյան-Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ, տեղեկացնում է News.am-ը։