Ադրբեջանը հույս ունի Տավուշի և Արարատի մարզերի 7 գյուղ ստանալ
Սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի և Արարատի մարզերի գյուղեր ստանալ։
«Ղազախի և Քյարքիի 7 գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, տեղեկացրել է APA-ն։
Խալաֆ Խալաֆովը նշել է, որ «Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում»։
«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն։ Այդ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանագծման գործընթացը, հարցը կդիտարկվի այդ շրջանակում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ կքննարկվի և լուծում կստանա»,- համոզված է փոխարտգործնախարարը, տեղեկացնում է News.am-ը։