2022-05-10 13:46
Լրատվական գործակալություններ
0
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ՏԱՎՈՒՇԻ և ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։
Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին»։