Սի Ծինփինը նախազգուշացնում է առճակատման մասին՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ

Տերությունների միջև առճակատումը, որն առաջացել է Ուկրաինական ճգնաժամի հետևանքով, կարող է ավելի լուրջ և երկարաժամկետ սպառնալիք դառնալ համաշխարհային խաղաղության համար, քան բուն ճգնաժամը, ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Սի Ծինփինն ասել է, թե Չինաստանը կարծում է, որ Եվրոպան պետք է լիակատար վերահսկողություն ունենա եվրոպական անվտանգության վրա, հաղորդել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան ակտիվ դեր կխաղա Չինաստանի և ԵՄ-ի միջև կապերի խթանման գործում, քանի որ նախագահում է ԵՄ-ում, տեղեկացնում է News.am: