«ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում։

 

Հիշեցնենք, որ այսօր Երևանում չորս ուղղություններից՝ Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և Սասունցի Դավթի արձանի մոտից շարժումն իրականացրել է անհնազանդության երթեր և ակցիաներ։ Իսկ այս շաբաթ և կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր և Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: