2022-05-11 09:28
Լրատվական գործակալություններ
Ոստիկանություն․ Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահը վրա է հասել սուր թունավորման պատճառով
Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է, որը վրա է հասել թունավորման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։