2022-05-11 15:27
Լրատվական գործակալություններ
«Դավաճան», «Նիկոլ Վասակ». Բողոքի ակցիա Հաագայում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի խումբ հայեր Նիդերլանդների Հաագա քաղաքում բողոքի ակցիա են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում:
Ցուցարարների ձեռքին կան Արցախի ու Հայաստանի դրոշներ, նաև պաստառներ՝ «ապիկարներ, հեռացեք», «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր լաո», «Արցախ հանձնողը Սյունիքն էլ կհանձնի», «Նիկոլ Վասակ», «Կապիտուլյանտ հեռացիր». «Միջանցք = ինքնիշխանության կորուստ», «Հայրենիք չունենք վաճառելու», «Ազգայինը այլընտրանք չունի», «հավերժ անեծք դավաճանին»:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «թուրքեր», «թուրքի լամուկ», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:
Հնչում են հայրենասիրական երգեր, տեղեկացնում է News.am-ը: